slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի ներկայացուցիչը Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր միտումները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին

News_Image

Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Սքոթ Դոնովանի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գոհար Ղազարյանը մայիսի 12-ից 16-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր միտումները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։
Մասնագիտացված  դասընթացը կազմակերպվել էր Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA Բուդապեշտ) և ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի գործակալության (DEA) հետ համատեղ: 
Դասընթացին մասնակցում էին դատական փորձագետներ, քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, քրեագետներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ալբանիայից, Կոսովոյից, Ուզբեկստանից և այլ երկրներից:
Դասընթացի շրջանակներում քննարկվել են սինթետիկ թմրանյութերի, դրանց արտադրության, տարածման և ապօրինի շրջանառության մեխանիզմների, անօրինական լաբորատորիաների գործունեության, թմրանյութերի ապօրինի շրջանառության միջազգային ցանցերի բացահայտման, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման վերաբերյալ հարցեր, ներկայացվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների համագործակցության վերաբերյալ լավագույն փորձը՝ ընդգծելով ոլորտի հետ կապված հանցագործությունների պատշաճ քննության, փորձաքննությունների արդյունքում օբյեկտիվ արդյունքների ապահովման կարևորությունը, ինչպես նաև մատնանշվել են գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Դասընթացի ավարտին Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Սքոթ Դոնովանի կողմից մասնակիցները ստացել են վկայականներ:

20 May 2025